ԱՄՆ-ում սենատոր Մենենդեսին մեղավոր են ճանաչել կոռուպցիայի գործով

Երեկ Մանհեթենի դաշնային դատարանի ատենակալների կողմից Նյու Ջերսիի սենատոր Բոբ Մենենդեսը մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի մեջ:


70-ամյա Մենենդեսն իրեն մեղավոր չի ճանաչել 16 մեղադրանքներում, այդ թվում՝ կաշառակերություն, գործունեություն որպես օտարերկրյա գործակալ և արդարադատությանը խոչընդոտում: Այս մասին հայտնում է Reuters-ը։


Դաշնային դատախազները հայտարարել են, որ 70-ամյա սենատորը և նրա կինը՝ Նադին Մենենդեսը, որպես կաշառք ընդունել են հարյուր հազարավոր դոլարներ կանխիկ, ոսկու ձուլակտորներ և ավտոմեքենաների ու հիփոթեքային վճարումներ երեք գործարարներից:


Մենենդեսը լքել է Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով կոմիտեի նախագահի պաշտոնը անցյալ տարվա սեպտեմբերին իր նկատմամբ առաջադրված մեղադրանքից հետո: Նա հանդես է գալիս որպես անկախ թեկնածու նոյեմբերին իր պաշտոնում վերընտրվելու համար։


Նադին Մենենդեսը ներկա չի եղել Բոբ Մենենդեսի դատավարությանը, քանի որ նրա մոտ հայտնաբերել են ուռուցք: Նա դատարան կներկայանա ավելի ուշ։


«Այս մեղադրական դատավճռի լույսի ներքո սենատոր Մենենդեսը պետք է ճիշտ վարվի իր ընտրողների, Սենատի ու մեր երկրի նկատմամբ և հրաժարական տա»,- երեքշաբթի հայտարարել է Կոնգրեսի Վերին պալատում դեմոկրատական ​​մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը: